2018-2019 ուստարվա առկա բակալավրիատի ընդունելություն՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 5739

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2018-2019 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելություն: Մայիսի 5-ից մեկնարկած դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը ներառյալ՝ժամը 9.00-17.30-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ:

Այլ մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հայտարարությանը:

ՀՊՏՀ 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության ամբողջ գործընթացին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՊՏՀ-ն արդեն ունեցել է իր առաջին դիմորդը, որի մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին