ՀՊՏՀ աշխատակիցը՝ միջազգային վերապատրաստման շաբաթի մասնակից

18.05.2023
Դիտումների քանակ՝ 818

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ավագ լաբորանտ Մանուշ Քալանթարյանը Թիմիշոարայի արևմտյան համալսարանում (Ռումինիա) մայիսի 8-12-ը մասնակցել է միջազգային վերապատրաստման շաբաթին։

30 երկրի 81 պատվիրակ հնարավորություն է ունեցել մասնակցելու դասընթացների, ամուր գործընկերային հարաբերություններ հաստատելու։

Այս տարի Թիմիշոարայի՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը պատվիրակներին հնարավորություն է ընձեռել մասնակցելու փառատոների և մշակութային միջոցառումների։

Աշխատանքային շաբաթը նշանակալի է եղել տնտեսագիտության և բիզնես վարչարարության ֆակուլտետում կայացած հանդիպումներով, ֆակուլտետի կառուցվածքին և գործունեությանը ծանոթությամբ։