Միջազգային վերապատրաստման շաբաթ. օր չորրորդ

Դիտումների քանակ՝ 1294

ԵՄ «Էրազմուս +» ծրագրի շրջանակում դասախոսների և վարչական աշխատակիցների միջազգային վերապատրաստման շաբաթն այսօր իր աշխատանքն սկսեց միջազգային ծրագրերի կենտրոնում: Քննարկմանը ներկա էր արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Բանախոսեց Անա Կաստրո Պայվան՝ Պորտուգալիայի Պորտոյի համալսարանից: Նա ներիկայացրեց, թե ինչպես կարելի է գրել շարժունության ծրագրի հաջողված դիմում-հայտ:
Հյուրերը՝ Պյոտր Մանիկովսկին (Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան), Մարիան Կովաչը (Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային վարչարարության համալսարան), Դորոտա Մոժիրսկան (Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարան), Պյոտր Կոպիցինսկին (Կրակովի տնտեսագիտական համալսարան), Էմանուիլ Մարակկոդակիսը (Հունաստանի Էգեյանի համալսարան) շարունակեցին դասախոսություններ կարդալ տարբեր ֆակուլտետներում:
Այնուհետև արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը հյուրերին ներկայացրեց «Էրազմուս +»-ի շրջանակում մեր համալսարանում իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերը, դրանց կառուցվածքը, ընթացքը և ՀՊՏՀ դերը: Նույն բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը խոսեց դասախոսների, ուսանողների և վարչական աշխատակիցների շարժունության ծրագրի ընթացքի մասին, ներկայացրեց ՀՊՏՀ համագործակցութունը, վիճակագրական տվյալներ:
Միջազգային վերապատրաստման շաբաթը նախաձեռնել և համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին