Փորձառությունների, ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և անհատական աշխատանքների կատարման մասին

Դիտումների քանակ՝ 4882

Ավարտական կուրսերի հարգելի ուսանողներ, ի պատասխան այս օրերին ձեր կողմից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղվող հարցերի, որոնք վերաբերում են ավարտական աշխատանքների (դիպլոմային), մագիստրոսական թեզերի կատարմանը և չափորոշիչներին, ներկայացնում ենք սույն տեղեկատվությունը, որը մեր խնդրանքով տրամադրել է ուսումնական բաժինը:
Առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական փորձառությունն ավարտվելու է ս.թ. ապրիլի 5-ին, իսկ փորձառության հաշվետվության պաշտպանությունը կազմակերպվելու է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում:
Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպվելու է ապրիլի 15-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության մեթոդական ցուցումները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում:
Առկա ուսուցման մագիստրատուրայում գիտահետազոտական փորձառությունը ավարտվելու է ս.թ. ապրիլի 19-ին, հաշվետվության պաշտպանությունը կկազմակերպվի ապրիլի 22-26-ն, իսկ մագիստրոսական թեզի պաշտպանությունը՝ ապրիլի 29-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Մագիստրոսական թեզի կատարման և պաշտպանության չափորոշիչները կրկին հասանելի են կայքի «Փաստաթղթեր» բաժնում:
Հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական փորձառությունը կավարտվի ապրիլի 5-ին, փորձառության հաշվետվության պաշտպանությունը՝ ապրիլի 15-19-ն ընկած ժամանակահատվածում է, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունը կկազմակերպվի մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Անհատական աշխատանքների մասին ձեր հարցերի պատասխանները կարող եք գտնել «Ուսանողի ուղեցույցում» (24-26-րդ էջերում):
Սիրելի ուսանողներ, ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am): Ավարտական աշխատանքների (դիպլոմային), մագիստրոսական թեզերի կատարմանը և չափորոշիչներին վերաբերող փաստաթղթերը այս պահից հասանելի են նաև կայքի «Ուսանող» խորագրի նորաբաց՝ «Ավարտական կուրսերի ուսանողներին» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին