Ի գիտություն շրջանավարտների. Ավարտահանդեսն ու դիպլոմների հանձնումը կկայանա հուլիսի 4-ին

Դիտումների քանակ՝ 8250

ՀՊՏՀ սիրելի շրջանավարտներ, ինչպես խոստացել էինք ավելի վաղ, հայտնում ենք, որ շրջանավարտների՝ ավանդույթ դարձած միջոցառումը՝ «Շրջանավարտ 2018» ավարտահանդեսը, տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը 19.00-ին, ՀՊՏՀ գեղատեսիլ բակում:
Այդ օրը տեղի կունենա առկա բակալավրիատի շրջանավարտների ավարտական վկայականների (դիպլոմ) հանձնման արարողությունը, սակայն միջոցառումը կազմակերպվում է բոլոր կրթաձևերի շրջանավարտների համար, ուստի հրավիրվում են բոլոր շրջանավարտները:
Միջոցառումը կունենա նաև երաժշտական մաս, որի մանրամասները «հուշում է» նյութին կից պաստառը:
Ուսումնական բաժնից հայտնում են, որ հեռակա ուսուցման բակալավրիատի և առկա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտներն իրենց դիպլոմները կարող են ստանալ ս․թ․հուլիսի 11-ից հետո, ուսումնական բաժնի 322 սենյակից (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ): Հարկավոր է ներկայանալ անձնագրով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին