ՀՊՏՀ ուսանողները` միջազգային դասընթացի մասնակիցներ

28.11.2023
Դիտումների քանակ՝ 731

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողներ Արտակ Քոչարյանը, Սերգեյ Բախշյանը, Վիլհեն Թորոսյանը, Մերի Հովհաննիսյանը և Մերի Ստեփանյանը նոյեմբերի 15-24-ը Քոբուլեթում (Վրաստան) մասնակցել են «Երիտասարդների մասնակցությունը թվայնացման գործընթացին» (Digital Youth Participation) խորագրով միջազգային դասընթացին։

Մեր ուսանողները վերադարձել են վառ տպավորություններով։ Դասընթացի շրջանակում նրանք ծանոթացել են 5 երկրների՝ Հունաստանի, Վրաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Ավստրիայի բուհերի ներկայացուցիչների հետ, ձեռք են բերել ընկերներ, բարելավել են անգլերեն բանավոր խոսքը և, որ ամենապարտավորեցնողն է եղել նրանց համար, հնարավորություն են ունեցել օտարերկրացիներին ներկայացնելու մեր պատմությունը, մշակույթը, ազգային տոները, խոհանոցը։