«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների» լաբորատորիան թողարկել է 3-րդ պարբերականը

Դիտումների քանակ՝ 2006

«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» Գիտաուսումնական լաբորատորիան թողարկել է էլեկրոնային պարբերականի թվով 3-րդ համարը: Լաբորատորիայի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանի փոխանցմամբ, պարբերականի հերթական համարում զետեղված են Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական արդիականացման հիմնարար խնդիրներին վերաբերող հետազոտություններ, ինչպես նաև վերլուծություններ՝ նվիրված ՀՀ տնտեսական զարգացման տարբեր ինստիտուցիոնալ ասպեկտներին: Մասնավորապես, կատարված հետազոտությունները վերաբերում են ՀՀ բարձրտեխնոլոգիական հատվածի համախառն ավելացված արժեքի ցիկլային տատանումներին, կոռուպցիայի և տնտեսական աճի փոխառնչությունների տնտեսամաթեմատիկական գնահատումներին:
«էլեկտրոնային պարբերականի երկրորդ հատվածում ներկայացվում են «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի թեմատիկ ուղղություններում ներգրավված ՀՊՏՀ մագիստրանտների վերլուծությունները, որոնք կատարվել են լաբորատորիայի գիտական ղեկավարի և ավագ գիտաշխատող, տ.գ.թ. Հարություն Թերզյանի ղեկավարությամբ և գիտամեթոդական օժանդակությամբ: Այս շարքում ներկայացված են ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի առկա մագիստրատուրայի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ Լիանա Իսայանի և Կարեն Սարոյանի, ինչպես նաև նույն ֆակուլտետի առկա մագիստրատուրայի «Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Մաթևոսյանի վերլուծությունները»,- հայտնեց ԳՈՒԼ ղեկավարը:
Լաբորատորիայի այս թողարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լաբորատորիայի ամբողջ գործունեությունը ներկայացված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի «Գիտաուսումնական լաբորատորաներ» էջում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին