Հայտնի են ՀՊՏՀ առկա բակալավրիատ ընդունվածների անունները

Դիտումների քանակ՝ 13368

Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի կողմից մեզ է տրամադրվել ՀՊՏՀ 2018-2019 ուսումնական տարվա առկա բակալավրիատ ընդունված ուսանողների անունները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արա Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս տարի համալսարանի առկա բակալավրիատ է ընդունվել 400 ուսանող հետևյալ մասնագիտություններով՝

1. Տնտեսագիտություն - 23
2. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) - 64
3. Ֆինանսներ (ըստ ոլորտի) - 156
4. Կառավարում (ըստ ոլորտի) - 72
5. Շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի) - 40
6. Վիճակագրություն - 45:

Շնորհավորում ենք ձեզ, սիրելի առաջին կուրսեցիներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին