Առաջատար ատլետ, ՀՊՏՀ ուսանող Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում կրկին ոսկե մեդալ է նվաճել

Դիտումների քանակ՝ 1128

Ատլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի Կլուժ քաղաքում` սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած Բալկանյան երկրների առաջնությունում։

Հիշեցնենք, որ Լևոն Աղասյանը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 5-րդ կուրսի (հեռակա, շուկայագիտություն (մարքեթինգ) մասնագիտության) ուսանող է:

Լևոնն այս առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրել է 16 մետր 53 սմ արդյունքով՝ նվաճելով 6-րդ Բալկանյան երկրների առաջնությունում իր 6-րդ ոսկե մեդալը:

Բարի լուրը մեր ուսանողն անձամբ հաղորդեց asue.am-ին՝ նշելով, որ իր համար առանձնահատուկ կարևոր են ՀՊՏՀ-ականների ոգևորող խոսքերը:

«Ամեն մի հաղթանակ հոգուս խորքում հավասարապես նվիրում եմ թե՛ Հայաստանիս, թե՛ հայրենիքիս՝ Կապանիս, թե՛ ՀՊՏՀ-իս»,-մեզ հետ զրույցում ասաց նպատակասլաց մարզիկը:

Շնորհավորում ենք Լևոնին՝ մաղթելով շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին