ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Սաթենիկ Գևորգյան

16.08.2023
Դիտումների քանակ՝ 1069

Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, շարունակական կրթության բաժնի աշխատակից Սաթենիկ Գևորգյանին։

–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Նախևառաջ՝ տնտեսագիտական մտածելակերպ, ծանոթություններ, կապեր, աշխատանքային հնարավորություններ և, իհարկե, համակողմանի գիտելիք։

Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Հաճելի, հետաքրքիր, մարտահրավերային, զարգացնող։ Աշխատանքը նաև հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու։

Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Այս փուլում մեծապես հետաքրքրված եմ աստղագիտությամբ, ասեղնագործությամբ, ընթերցանությամբ և յոգայով։ Վերջին 2-3 տարիներին յոգան առօրյայիս անբաժան մասն է։

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Երազում եմ ուժեղ ու հզոր հայրենիք ունենալ, որպեսզի մարդիկ մի պահ անգամ չմտածեն երկրից հեռանալու մասին։

Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Մոտիվացիայի հիմնական աղբյուրն ինձ համար աշխատանքային միջավայրս է, թիմակիցներս։ Շատ կարևոր է, որ միջավայրդ հոգեհարազատ է և զգում ես, որ թիմի մի մասն ես։

Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Խորհուրդ կտամ ինքնակրթվել, շատ կարդալ, ուսումնասիրել, մասնագիտությանը անհրաժեշտ նոր հմտություններ զարգացնել։