Մեկնարկում է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելությունը

05.06.2023
Դիտումների քանակ՝ 1196

Սիրելի՛ դիմորդներ, այսօրվանից մեկնարկում է 2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելությունը։ Հայտագրումն առցանց է, կարող եք անցնել հետևյալ հղումով։ Առցանց հայտագրվելուց հետո փաստաթղթերի բնօրինակները և պատճենները մեկօրյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128)։ Գյումրու մասնաճյուղի դիմորդները իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ (հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 32)։

Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումներով․

· առկա մագիստրատուրայի մասնագիտությունները, ուսման վարձերը և ընդունելության բոլոր մանրամասները՝ այստեղ,
  · ընդունելության կարգը՝ այստեղ,
  · շեմային քննությունների հարցաշարերը՝ այստեղ։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 010 58-94-43, 010 59-34-73 հեռախոսահամարներով, գրել dimord@asue.am էլփոստին կամ «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբին: