Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ ՀՊՏՀ ուսանողները ևս մոմավառություն են կազմակերպել (տեսանյութ)

Դիտումների քանակ՝ 1113

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ամբողջ Հայաստանում կազմակերպված հիշատակի արարողություններին իրենց մասնակցությունն են բերել նաև ՀՊՏՀ-ականները:

Երեկ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը մոմավառություն է կազմակերպել դեպի Շառլ Ազնավուրի տուն-թանգարան: Մոմերով քայլերթին միացել են մի խումբ ուսանողներ, ծաղիկներ խոնարհել շանսոնյեի հիշատակին: ՈՒԽ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

ՀՊՏՀ բակում այսօր դասամիջոցներին հնչում են լեգենդար շանսոնյեի երգերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին