Նոր ուստարում՝ նոր ոգևորությամբ. հեռակա կրթաձևում մեկնարկել են 1-ին կիսամյակի դասերը

Դիտումների քանակ՝ 1181

Այսօր ՀՊՏՀ հեռակա կրթաձևում սկսվեց 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակը. նոր եռանդով ու ոգևորությամբ համալսարան են վերադարձել բակալավրիատի 2-5-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողները:
Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջել է ֆակուլտետներով, արձանագրել ակնթարթներ:
Սիրելի ուսանողներ, ավելի վաղ հրապարակել էինք դասացուցակները, դրանք կարող եք վերհիշել այստեղ կամ այցելելով ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» բաժին, որտեղ տեղադրված են ձեզ հետաքրքրող բոլոր տեղեկությունները՝ դասացուցակները, քննագրաֆիկները, դասերի մեկնարկի, պրակտիկայի ժամանակացույցերը, ուսման վարձի փոխհատուցման կարգն ու հայտարարությունները, ուսանողի ուղեցույցը: 2018-2019 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ամբողջական ժամանակացույցին ծանոթացեք այստեղ:
Առաջիկայում հեռակայի ուսանողների շարքը կհամալրվի. կամփոփվեն հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի առաջին կուրսերի ընդունելության արդյունքները, այնուհետև հոկտեմբերի 29-ին կմեկնարկեն նաև նրանց ուսումնական պարապմունքները:
Բարի ուսումնական տարի:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին