«Տնտեսագետի» նոր թողարկումն ամփոփում է ուսումնական տարին
Ամփոփիչ ատեստավորման գործընթաց, շրջանավարտի ջերմ խոսք ու արժևորում, ավարտահանդես. այս միասնության մեջ ամեն տարի համալսարանը բանաձևում է իր գործունեությունն ու առաքելությունը ու նախապատրաստվում մի նոր մեկնարկի: Այդպես նաև «Տնտեսագետը». ամրագրում ու արտացոլում է՝ փորձելով բուհի համար իրադարձային ու կարևոր ակնթարթները դարձնել չմարող հիշողություններ:
Փիլիսոփայության և հայոց պատմության պատմության ամբիոնի պրոֆեսոր Արարատ Հակոբյանը 100 տարվա հեռավորությունից դիտարկում, քննում ու գնահատում է Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրում:
ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը ներկայացման ու քննարկման փուլեր անցավ. այս կարևորագույն գործընթացին իր ընթերցողների ուշադրութունն է սևեռում նաև մեր ամսագիրը:
ՈՒԳԸ 38-րդ նստաշրջանը երևան է բերում ֆակուլտետային-փուլային և եզրափակիչ նիստերը, հաղթողներին, խոսք է տրամադրում կազմակերպիչներին, որոնք գնահատում են նստաշրջանի արդյունավետությունը:
Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի տնտեսական հեռանկարն է վերլուծում դոցենտ Նորա Այվազյանը, զբոսարջության ժամանակակից ցուցանիշներին, միտումներին է անդրադառնում դոցենտ Մարինե Առաքելյանը:
Առանձին ուղղությամբ և համապարփակ կերպով ներկայացված է «Էրազմուս+»-ը:
Տնտեսական նորությունները ու նոր ցուցանիշները, ինչպես միշտ, տեղ են գտել խորագրի հեղինակ և վարող, դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարում»:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:
«Մշտադիտարկում»-ում ֆինանսական շուկաների փետրվար-մայիս ամիսների զարգացումների շարժընթացն է ներկայացնում դոցենտ Էդգար Աղաբեկյանը:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանը պատմում է Սոկրատեսի «Դավիդի մահը» նկարի ու միաժամանակ Սոկրատես իմաստասերի կյանքի ու վախճանի մասին:
Համարը եզրափակվում է «Ուսանողական գարուն-2018» փառատոնին անդրադարձով:
«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին՝ այսքանը:
Ամսագիրն այս պահին բաժանվել է վարչատնտեսական մասի ղեկավարներին և աշխատակիցներին, իսկ այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր դեռևս արձակուրդում չեն, կարող են ամսագիրն ստանալ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իսկ էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթանալ այստեղ:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին