Հայտնի են ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրա ընդունվածների անունները

Դիտումների քանակ՝ 2499

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է 2018-2019 ուսումնական տարվա բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվածների անունները: Ցուցակներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ կայքի «Դիմորդ» բաժնում:
Հանձնաժողովից տեղեկացնում են, որ հեռակա մագիստրատուրա ընդունված դիմորդները առաջիկայում պետք է վճարեն առաջին կիսամյակի ուսման վարձը և մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը անդորրագրերը ներկայացնեն ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով:
Վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին` անդորրագրում նշելով անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն և կուրս:
Արդյունավետ ուսումնառություն ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին