Ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Դիտումների քանակ՝ 1249

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնի բուհերի և երիտասարդության գծով հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի առաջնորդությամբ ՀՊՏՀ բակում այսօրվա մեծ դասամիջոցին ուսանողները աղոթք հնչեցրին առ Աստված՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
Գեղամ Սարկավագը երիտասարդներին կոչ արեց միշտ արժևորել Շառլ Ազնավուրի թողած ժառանգությունը: Նախաձեռնությունը ՀՊՏՀ ուսանողական խորհրդինն էր:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ՀՊՏՀ նախասրահում ու բակում դասամիջոցներին Շառլ Ազնավուր է հնչում…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 2-ին ֆրանսիական շանսոնի դասական, աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող ու դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին, նրա կեցավայրում, իրենց սերն ու երախտագիտությունն էին հավաստեցել, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Տնտեսագիտական համալսարանի պրոֆսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին