Թողարկվել են ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիաների էլեկտրոնային պարբերականի նոր համարները

Դիտումների քանակ՝ 1818

ՀՊՏՀ գիտաուսումնական երկու լաբորատորիաներ՝ «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» և «Ֆինանսական ներգրավվածություն», ներկայացրել են էլեկտրոնային պարբերականների նոր համարներ:
Առաջին լաբորատորիայի նոր թողարկման մեջ ներկայացված են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ցուցանիշների միտումները 2018 թվականի առաջին կեսին, համեմատականներ, որոնցում բնորոշվել են երկրների դիրքերը: Հրապարակմանը ծանոթացեք այստեղ:
Երկրորդ լաբորատորիան անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայում ներգրավման ու տեղաբաշխման տոկոսադրույքների միտումներին՝ ֆինանսական ներգրավվածության աստիճանի բարձրացման համատեքստում: Գիտաուսումնական խմբի նոր թողարկմանը ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին