Հայտնի են դարձել Տնտեսագիտության ոլորտում 2018 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Դիտումների քանակ՝ 3139

Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեի կայքը այսօր հայտարարել է Տնտեսագիտության ոլորտում 2018 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրների մասին. նրանք են ամերիկացիներ Վիլյամ Նորդհաուսը՝ «Կլիմայի փոփոխության ինտեգրումը երկարատև մակրոտնտեսական վերլուծության մեջ» և Պոլ Ռոմերը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների ինտեգրումը երկարատև մակրոտնտեսական վերլուծության մեջ» նորարությունների համար:
Նորդհաուսը և Ռոմերը մշակել են մեթոդներ՝ ուղղված մեր ժամանակի ամենահիմնական և հրատապ հարցերի լուծմանը՝ ինչպես ստեղծել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ: Այս տարվա մրցանակակիրներ Նորդհաուսը և Ռոմերը զգալիորեն ընդլայնել են տնտեսական վերլուծության շրջանակը՝ կառուցելով մոդելներ, որոնք բացատրում են, թե ինչպես է շուկայական տնտեսությունը համագործակցում բնության և գիտելիքի հետ: Դափնեկիրների մեթոդները հիմնարար են եղել՝ ներկա և ապագա հետազոտողներին թույլ տալով թարմացնել մեր պատկերացումները կայուն գլոբալ տնտեսական աճի առաջընթացի լավագույն ուղու վերաբերյալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին