Նոր մենագրություն՝ մարդկային կապիտալի իրացման հիմնախնդիրների շուրջ

Դիտումների քանակ՝ 2127

Լույս է տեսել տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Ֆիրուզա Մայիլյանի «Մարդկային կապիտալի իրացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը, որում քննարկվում են  մարդկային կապիտալի էությունը, գնահատման հիմնախնդիրներն ու իրացման առանձնահատկությունները մեր երկրում: ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված աշխատությունում (հեղինակային հրատարակություն) ներկայացված է մարդկային կապիտալի դերակատարումը և ներդրումը տարբեր երկրների տնտեսական աճի ապահովման գործում: Առաջարկվել է մարդկային կապիտալի իրացումը բնութագրող ցուցանիշների համակարգ և դրանց հիման վրա հաշվարկվել է ՀՀ-ում մարդկային կապիտալի իրացման գործակիցը, ինչպես նաև գնահատվել է ՀՀ տնտեսական աճի մեջ մարդկային կապիտալի ներդրումն ու առաջարկվել տնտեսական աճի մոդելներում ընդգրկել մարդկային կապիտալի իրացման գործակիցը:
Հեղինակի կարծիքով, գիրքը կարող է օգտակար լինել տնտեսագիտական բուհերի ուսանողների, ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական կազմի և տնտեսագետ մասնագետների համար:
Առկա է ՀՊՏՀ և Ազգային գրադարաններում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին