ՀՊՏՀ-ում ներդրվում են մագիստրոսական նոր ծրագրեր. «Բանկային գործունեության կազմակերպում»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվեն մագիստրոսական նոր ծրագրեր՝ նոր ձևաչափով և բովանդակությամբ, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի խոշոր կազմակերպությունների հետ համատեղ: Մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու մասին ՀՊՏՀ-ն գործատուների հետ շուրջ մեկ տասնյակ համագործակցության հուշագրեր և պայմանագրեր է կնքել 2019թ. սկսած:
«Մենք փոխում ենք մագիստրոսական կրթական ծրագրերի փիլիսոփայությունը՝ մեր գործընկերներին մասնակիցը դարձնելով այդ ծրագրերի մշակմանը և իրականացմանը»,- հայտարարել էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ 2019թ. դեկտեմբերի 4-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հուշագրի ստորագրմանը:
Նոր մագիստրոսական ծրագրերը կիրականացվեն
- Գործատուների հետ համատեղ
- Մոդուլային սկզբունքով
- 1,5 տարի ժամկետով
- Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
- Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
- Շաբաթական երեք անգամ
- Երեկոյան ժամը 18:00-ից հետո
- Մոդուլներից անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ
Սիրելի դիմորդներ, այսօրվանից սկսած ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր ծրագրի մանրամասները, որոնք ամբողջ տարի հասանելի կլինեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին