Նոր խոսք ժամանակակից հայ գրականագիտության մեջ

Դիտումների քանակ՝ 1404

Լույս է տեսել ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Զուխրա Երվանդյանի մենագրությունը՝ նվիրված ժամանակակից հայ պոեզիայի ականավոր դեմքերից մեկի՝ Վարդան Հակոբյանի պոեզիայի, «Զատիկը ջրավազանի հատակին» վեպի թեմատիկ և պատկերային համակարգի առանձնահատկությունների քննությանը և նրա ծննդյան 70-ամյակին:

«Ազգային ոգու արտացոլումը Վարդան Հակոբյանի ստեղծագործություններում». այսպես է կոչվում գիրքը, որը խմբագրի՝ պրոֆեսոր Սոկրատ Խանյանի բնորոշմամբ բազմաշերտ հետազոտություն է, որում «հեղինակը Վարդան Հակոբյանի երկերը վերլուծում ու գնահատում է գրականագիտության և լեզվաբանության ժամանակակից չափանիշներով՝ հայ և համաշխարհային գրականության համապատկերում», ցույց է տալիս և արժևորում հեղինակի «ինքնակերպարավորման, գեղարվեստական ժամանակի ու տարածության ընկալման առանձնահատկությունները, արցախյան բնավորության կերտման ու բանաստեղծականացման արվեստը»:

Առանձին գլուխներում ներկայացված են բանաստեղծի գեղագիտական նպատակները, գաղափարաբանական և պատմափիլիսոփայական հայացքները, արժևորված է նրա յուրատիպ գրականությունը:

Նախատեսված է գրականության հարցերով հետաքրքրվողների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին