Հաստատվեց 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնման ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 2015

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ  Հարությունյանը զեկուցեց մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերահանձնումների կազմակերպման մասին հարցը: Առաջարկվեց հետևյալ ժամանակացույցը՝ մարտի 26-28-ը՝ 2-րդ վերահանձնում, ապրիլի 3-5-ը՝ 3-րդ վերահանձնում: Ուսանողները պետք է դիմումները դեկանատ ներկայացնեն մինչև մարտի 19-ը: Ռեկտորատը ժամանակացույցը հաստատեց:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:

Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին