«Էրազմուս+»-ի դիմորդների համար անցկացվեց անգլերենի քննություն

Դիտումների քանակ՝ 1475

«Էրազմուս+» ծրագրին դիմել ցանկացող ՀՊՏՀ ուսանողների համար համալսարանի արտաքին կապերի բաժինն այսօր անցկացրեց անգլերենի քննություն, որի արդյունքով ուսանողները կարող են մասնակցել նշված ծրագրի մրցույթին և  2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում ուսումնառել արտերկրի բուհերում: Ստուգվեց  ուսանողների լսելու, կարդալու և գրելու կարողությունը:

Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը մեզ հայտնեց, որ քննության արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին, իսկ մրցույթի հաղթողները կորոշվեն մոտիվացիոն նամակի, նախորդ տարիների կուտակային ՄՈԳ-ի, անգլերենի իմացության և ինքնակենսագրականի հիման վրա: Քննությանը մասնակցում էր 9 ուսանող:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվող ուսանողական մրցույթներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի միջազգային ծրագրեր խորագրում. թարմացվող տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://asue.am/international-programs/eramus-plus/pages/international-credit-mobility

Դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին