Հաճելի անակնկալներ՝ ՀՊՏՀ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

Դիտումների քանակ՝ 3113

Կանանց տոների մեկնարկին ընդառաջ՝ այսօր աշխատանքային օրը համալսարանում սկսվել է տոնական մթնոլորտում: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  ձևավորվել է ՀՊՏՀ բակը, դասամիջոցներն  ուղեկցվել են գեղեցիկ երաժշտությամբ:

Երկար դասամիջոցին ուսանողուհիները ուսխորհրդից ստացել են խորհրդանշական նվերներ: Վարչական ստորաբաժանումները նաև ծաղիկներ են ստացել վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխայիլ Կարապետյանից:

Օրվա ակնթարթները՝ լուսանկարներում:

Սիրելի' ուսանողուհիներ, աշխատակցուհիներ, մաղթում ենք, որ կանացի երջանկությունը միշտ ուղեկից լինի ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին