Հայտնի են դարձել 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիրները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անվանական կրթաթոշակակիրների նոր ցանկը հայտնի է: Այսօր մանդատային հանձնաժողովի որոշումը ռեկտորատի հերթական նիստում ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ նշելով, որ մանդատային հանձնաժողովը որոշել է անվանական կրթաթոշակակիր ուսանողներին ըստ ֆակուլտետների բաշխել հետևյալ կերպ՝
Զ. Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ- Լիլիթ Հրայրի Մկրտչյանին, կառավարման ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրս,
Հ. Թումանյանի անվան կրթաթոշակ- Աննա Հայրապետի Ավետիսյանին, ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրս,
Մ. Քոթանյանի անվան կրթաթոշակ- Տաթևիկ Սեդրակին Հովհաննիսյանին, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 4-րդ կուրս,
Վ. Ներկարարյանի անվան կրթաթոշակ-Գոհար Լևոնի Հովհաննիսյանին, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Կոմերցիա» մասնագիտության 4-րդ կուրս,
Ա. Արզումանյանի անվան կրթաթոշակ- Սարգիս Դավթի Դավթյանին, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 4-րդ կուրս,
Կ. Կարագյանի անվան կրթաթոշակ-Արուսյակ Զավենի Խուդավերդյանին, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում/ ըստ ճյուղերի» մասնագիտության 4-րդ կուրս,
Ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ- Մանե Վահանի Գրիգորյանին, կառավարման ֆակուլտետի «Աշխատանքի տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրս:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք թեկնածուներն ընտրվել են կարգին համապատասխան և արդյո՞ք դեկանները ճանաչում են և համոզված են, որ ներկայացված թեկնածուներն արժանի են կրթաթոշակակիր դառնալու: Դեկանները հնչեցրին դրական պատասխան: Այնուհետև ռեկտորատը քվեարկությամբ հաստատեց ներկայացված ցանկը: Հիշեցնենք, որ համալսարանի ռեկտորի հրամանով անվանական կրթաթոշակի չափը ավելացել է՝ 10 հազար դրամից դառնալով 20 հազար դրամ:
Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ներկայացրեց 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակում ակադեմիական պարտքով փոխադրված ուսանողների վերահանձնումների մասին հարցը՝ նշելով, որ ակադեմիական պարտքով փոխադրված ուսանողները պետք է մինչև ապրիլի 22-ը (22-ը ներառյալ) ներկայացնեն դիմումները, որից հետո կկազմակերպվեն քննագրաֆիկները և որի մասին կծանուցեն լրացուցիչ:
Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտորին ուսանողների ուղղած դիմումներին, ուսման վարձերի վճարման գործընթացին, էլեկտրոնային թղթաշրջանառության համակարգի ներդրման խնդիրներին և մի շարք այլ հարցերի: Ուսման վարձավճարների գործընթացի մասին քննարկմանը ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս մեկ անգամ շեշտադրեց համալսարանի ղեկավարության մոտեցումը՝ հանձնարարելով ներկայացնել լավ սովորող սոցիալապես անապահով այն ուսանողների ցանկը, որոնք չեն կարողանում վճարել վարձը՝ դիտարկելու նրանց աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին