Մարտիության ֆլեշմոբ՝ նվիրված ուսանողուհիներին

Դիտումների քանակ՝ 1210

ՀՊՏՀ-ում այսօր մթնոլորտը տոնական է: Երկար դասամիջոցը ուսանողուհիների համար տոն դարձրեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Համալսարանի բակում ֆակուլտետի ուսանողուհիների  պարային կատարումը բոլորին պարգևեց  հաճելի ակնթարթներ: Երկինք բաց թողնվեցին խորհրդանշական փուչիկներ:

Ֆլեշմոբը հետաքրքրել ու համախմբել էր ոչ միայն ՀՊՏՀ ուսանողուհիներին, այլև աշխատակցուհիներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին