Օրվա մեկնարկը՝ ծաղիկներով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1197

Կանանց տոնական միամսյակի առիթով մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ մատուցեց ՀՊՏՀ աշխատակցուհիներին և ուսանողուհիներին. այսօր վաղ առավոտից համալսարան մտնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ էին նվիրում և շնորհավորում  ուսանողները:

Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու  կանանց անփոխարինելի դերը կյանքում, նրանց ուրախություն ու ժպիտ  պարգևելու:

Գարնանային ջերմ տրամադրությունները ներկայացնում ենք լուսանկարներով:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին, մաղթում քաջառողջություն և հարատև սեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին