Նորություններ

Գտնվել է 15 նորություն

Ֆլեշմոբ՝ նվիրված ՀՀ Անկախության տոնին

ՀՊՏՀ ուսանողներն այսօր միասին վայելեցին երկար դասամիջոցը. համալսարանի բակում ուսխորհրդականների նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարային ֆլեշմոբ: Ի նշան անկախության և միասնության՝ ուսանողները խորհրդանշական հագուստներով պար բռնեցին: Ֆլեշմոբը նվիրված էր ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Տոնական դասամիջոցը՝ լուսանկարներում:...

Ոգեշնչված՝ անկախությամբ. Անկախության տոնին նվիրված ֆլեշմոբ

Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին ընդառաջ՝ խանդավառ ու հուսառատ են բոլորը: Անկախության տոնը ոգեշնչման աղբյուր է, և ամեն տարի համալսարանականներն  այն նշանավորում են  գեղեցիկ միջոցառումներով: ՀՊՏՀ  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ   այսօր երկար դասամիջոցին  համալսարանի...

Համախմբվելով ազգային երգ ու պարի շուրջ. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում

ՀՊՏՀ բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ֆլեշմոբերը գեղեցիկ ավանդույթ են դարձել: Դրանք նվիրված են լինում որևէ տոնի կամ պարզապես լինում են խորհրդանշական: Այսօր ՈւԽ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը երկար դասամիջոցին կազմակերպել էր ազգային երգ ու պարի համախմբող խորհուրդն  արժևորող ֆլեշմոբ:...

Մարտիության ֆլեշմոբ՝ նվիրված ուսանողուհիներին

ՀՊՏՀ-ում այսօր մթնոլորտը տոնական է: Երկար դասամիջոցը ուսանողուհիների համար տոն դարձրեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Համալսարանի բակում ֆակուլտետի ուսանողուհիների  պարային կատարումը բոլորին պարգևեց  հաճելի ակնթարթներ: Երկինք բաց թողնվեցին...

Պարային ֆլեշմոբ՝ ֆինանսական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ

ՀՊՏՀ բակում երկար դասամիջոցն այսօր վերածվել էր փոքրիկ տոնի. բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներին համախմբել էր ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած ֆլեշմոբը: Ֆինանսական ֆակուլտետին նվիրված երգի  կենդանի կատարման ներքո պարեցին նշված ֆակուլտետի  ուսանողուհիները: Ֆլեշմոբին հետևում էին...

Ֆլեշմոբ՝ նվիրված ՀՊՏՀ ուսանողուհիներին. հայտնի դարձավ նաև լուսանկարչական մրցույթի հաղթողը (լուսանկարներ)

ՀՊՏՀ բակում  այսօր մարտիության տոնական  մթնոլորտը  շարունակվեց դասամիջոցներին: Ուսանողական խորհուրդը, մատուցելով հերթական անակնկալը, բուհի ուսանողուհիների համար կազմակերպել էր ինքնատիպ ֆլեշմոբ՝ համեմված ջութակի կենդանի նվագակցությամբ և պարային կատարումներով: Բակում այսօր ցուցադրվում էին ՈւԽ կողմից...

Յուրատեսակ նախաձեռնություն ՀՊՏՀ բակում. առիթը գիրք նվիրելու օրն է (լուսանկարներ)

Գիրք նվիրելու օրը մեր բուհի  ուսանողները նշեցին յուրատեսակ ֆլեշմոբով, որը նախաձեռնել էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Դասամիջոցին ՀՊՏՀ բակում տասնյակ ուսանողներ իրենց ընտրությամբ որպես նվեր ստացան գրքեր (հայ, ռուս և արտասահմանյան գրականություն) ՝ պատասխանելով գրականությանն...

ՀՊՏՀ-ականները Անկախության տոնը նշեցին յուրօրինակ միջոցառումներով

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր յուրօրինակ միջոցառումներ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ 100 ուսանողներ, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ի օրամուտը  դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին «Եռաբլուրում»...

Կանանց և աղջիկներին նվիրված միամսյակի միջոցառումները շարունակվում են. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

ՀՊՏՀ  կառավարման  ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  այսօր երկար  դասամիջոցին ուսանողները բակում  իրականացրեցին յուրատեսակ ֆլեշմոբ. մեր բուհի տաղանդավոր ջութակահարուհիները հանդես եկան գեղեցիկ   կատարումներով: Ուսանող ջութակահարները նվագում էին բակին հարակից տարբեր...

Ուսանողները՝ առողջ ապրելակերպի ջատագովներ. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում

Մեզանից յուրաքանչյուրն, անկասկած գիտի, որ ծխելը վնասակար է առողջությանը: Այս մասին գրված է նույնիսկ ծխախոտի տուփերի վրա: Հանուն առողջ ապրելակերպի և ծխախոտից հրաժարվելու տարատեսակ ակցիաները  յուրատեսակ կոչ են մարդկությանը: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր  ՀՊՏՀ բակում կազմակերպվել...