Տնտեսագիտական հայացք՝ ԵԱՏՄ հիմնախնդիրներին. Ատոմ Մարգարյանի հոդվածները՝ միջազգային հանդեսներում

Դիտումների քանակ՝ 1637

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանի գիտական հոդվածները դեկտեմբեր-հունվար ամիսներին լույս են տեսել միջազգային պարբերականներում: ԱՊՀ երկրների ինստիտուտի «Հետխորհրդային մայրցամաք» գիտավերլուծական ամսագիրը ներկայացնում է «Եվրասիական միության երկրների հետ Հայաստանի ինտեգրացիոն համագործակցության յուրահատկությունները» հոդվածը (համահեղինակներ՝ Ա. Միհրանյան, Մ. Տկաչենկո), իսկ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտի «Տնտեսագիտական տեղեկագրում» զետեղված է «ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի և Բելառուսի տնտեսական համագործակցության նախադրյալները» հոդվածը (համահեղինակ՝ Ա. Սվերլով):

Անդրադառնալով իր կատարած աշխատանքին՝ Ատոմ Մարգարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ գիտավերլուծական այս հոդվածները կատարվել են Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի հետ համատեղ կատարվող միջազգային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից և կոչվում է «Մաքսային միության ընդլայնումը՝ որպես անդամ երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն»:

«Հիմնախնդիրները, որոնք արծարծվել են այս երկու հոդվածներում, վերաբերում են՝ առաջինը՝ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակության դինամիկային, երկրորդը՝ անդամ երկրների բազմակողմ տնտեսական, տեխնոլոգիական, ինստիտուցիոնալ փոխհարաբերություններին »,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Հոդվածների էլեկտրոնային տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

1. Научно-аналитический журнал постсоветский материк - (Москва) -materik.ru/upload/iblock/528/528704fa11a224205e38506391318332.pdf

2. <<Экономический бюлетень>> НИЭИ Мин. Экономики РБ 
economy.gov.by/ru/niei/niei-econbul/niei-eb-soderyanie/niei-eb-soderyanie-20165-1

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին