Նոր ուսումնական կիսամյակն սկսված է (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 996

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակը: Վաղ առավոտից բոլոր ֆակուլտետներում եռուզեռ է, համալսարանը կրկին լցվել է ուսանողական շնչով:

Նոր կիսամյակը շատ ուսանողների համար հիանալի հնարավորություն է՝ մեծ եռանդով սովորելու, ուսմանն առավել լրջորեն վերաբերվելու:

Հիշեցնենք, որ դասացուցակներն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքում: Առկա բակալավրիատի դասացուցակներին ծանոթացեք այստեղ, իսկ առկա մագիստրատուրայի դասացուցակներին՝ այստեղ:

Ուսումնական կիսամյակի մեկնարկը ներկայացնում ենք լուսանկարային շարքով:

Բարի գալուստ, սիրելի ուսանողներ, մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին