«Բանբեր» ՀՊՏՀ նոր համարը էլեկտրոնային տարբերակով հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր ՀՊՏՀ»-ի գիտական հանդեսի 2015թ. վերջին՝ 4-րդ համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում:
Այս համարում տեղ են գտել հետևյալ հոդվածները.
Մակրոտնտեսագիտություն խորագրի տակ տեղ են գտել Հայկազ Հովհաննիսյանի, Մարիաննա Հովհաննիսյանի «Տնտեսական աճի դերը ՀՀ զարգացման գերակայություններում», Էդուարդ Հակոբյանի «Հայաստանի պետական պարտքի բեռի կուտակման փուլերը, տնտեսական գործոնները և մարտահրավերները» հոդվածները:
Միկրոտնտեսագիտություն խորագրի տակ՝ Տաթևիկ Ղազարյանի «ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ներկա վիճակի վերլուծություն» հոդվածը:
Ֆինանսական հիմնախնդիրներ խորագրի տակ՝ Արմեն Հակոբյանի, Տարոն Սիմոնյանի «Օտարերկրյա վարկային ներդրումների կառուցվածքի և դինամիկայի վերլուծությունը ՀՀ առևտրային բանկերում», Հայրապետ Աղաջանյանի «Ընկերության գործակալական ծախսերի հավասարակշռման և ֆինանսավորման աղբյուրների ընտրության հիմնախնդիրները», Սերգեյ Իգնատովի «Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի ձևավորման տնտեսաիրավական նախադրյալները» գիտական հրապարակումները:
Մաթեմատիկական մեթոդներ խորագրի տակ Ատոմ Մարգարյանի, Սերգեյ Սոլոդովնիկովի, Ազա Միհրանյանի, Հարություն Թերզյանի «Արտահանման իրական ծավալի տնտեսաչափական մոդելավորումն ու կանխատեսումը որպես մրցունակ արտահանման ձևավորման հիմք», Վահագն Պողոսյանի «Ինովացիոն ներուժի զարգացման վրա ազդող գործոնների տեսական և քանակական վերլուծություն» հոդվածներն են:
Զբոսաշրջություն խորագրի տակ լույս է տեսել Սմբատ Դավթյանի «Զբոսաշրջային նպատակներով ստորգետնյա տարածությունների օգտագործման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածը:
Բնօգտագործման տնտեսագիտություն խորագրի տակ՝ Փեյման Դուստի ««Առողջ քաղաքի մոդելն ըստ Իրանի Քերմանշահ քաղաքի շրջակա միջավայրի ցուցանիշների» հոդվածը:
Քաղաքագիտություն խորագրի ներքո ծանոթացեք Վարդան Աթոյանի ««Ուղեղային կենտրոնները» ազգային անվտանգության ապահովման համակարգում», Ազատուհի Բարսեղյանի «Ներդրումների քաղաքական ռիսկերը Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածներին:
Լեզվաբանություն խորագրի ներքո Լուսինե Հարությունյանի «Տնտեսական իրադարձությունների արժևորումը ԶԼՄ-ում», Արմինե Գրիգորյանի «Դարձվածային միավորումների լեզվամշակութային և թարգմանչական առանձնահատկությունները» հոդվածներն են:
Այս համարում կարող եք ծանոթանալ նաև «Բանբեր ՀՊՏՀ» 2015թ. հրապարակումների ցանկին:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այս հղումով:
Հանդեսի տպագիր տարբերակը լույս կընծայվի առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին