Փետրվարի 9-ին ՀՊՏՀ-ում կմեկնարկի 2-րդ ուսումնական կիսամյակը. դասացուցակները՝ բուհի պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1072

2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կմեկնարկի փետրվարի 9-ին:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում են մեր համալսարանի 6 ֆակուլտետների առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի դասացուցակները, որոնք տրամադրել են դեկանատները: Դասացուցակներում հնարավոր են չնչին փոփոխություններ: Առկա բակալավրիատի դասացուցակներին ծանոթացեք այստեղ, իսկ առկա մագիստրատուրայի դասացուցակներին՝ այստեղ:

Տեղեկացնենք, որ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 4-րդ, մագիստրատուրայի 1-ին  կուրսերում 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ապրիլի 18-ին,  իսկ բակալավրիատի 2-րդ, 3-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները՝ փետրվարի 29-ին: Հեռակայում դասերը կտևեն 4 շաբաթ: Հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և լուծարքների ժամանակացույցին ծանոթացեք այս հղումով՝ media.asue.am/upload/Karine_jamanakacuyc-2015-2016.pdf:

Ուսումնական գործընթացում գործող կարգերին ծանոթացեք «Ուսանողի ուղեցույցում»:

Սիրելի ուսանողներ, hարազատ համալսարանը սիրով սպասում է ձեզ, բարի գալուստ ՀՊՏՀ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայության հետ կապերի բաժին