ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողովին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, 2016 թվականի հունվարի 26-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպել էր «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով, որին մասնակացել են ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սաքո Հայրապետյանը: Զեկույցներով հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող ակադեմիական և մասնագիտացված կազմակերպությունների ականավոր ներկայացուցիչներ և փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի կրթական և հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Տվյալ միջոցառմանը մեր մասնակցությունը բավականին արդիական էր, քանի որ մեր կողմից մշակվել են համալսարանի էթիկայի կանոնների նախագիծը, որը շուտով կդրվի քննարկման»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին