Հետազոտության վերջնարդյունքը՝ գործնական առաջարկություններ

Դիտումների քանակ՝ 1497

«ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա»  հետազոտական ծրագրի կատարողները (ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյան) այսօր հանդես եկան ամփոփիչ սեմինարով:

Հիշեցնենք, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում ՀՀ նախարարությունների պատվիրած թեմաներով կատարվում են  հետազոտություններ, և վերոնշյալ ծրագիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով է:

Սեմինարին ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները:

«ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա»  հետազոտությունը կատարում են  տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը, տ.գ.թ. դոցենտ Ֆրիդա Բահարյանը, տ.գ.թ. Սուսաննա Վարդանյանը, տ.գ.թ., ասիստենտ Արթուր Առաքելյանը, ասպիրանտներ Վարդան Մարությանը, Սերգեյ Էլարյանը:

Այսօր զեկուցմամբ հանդես եկավ Սերգեյ Էլարյանը և ամփոփ ներկայացրեց  առանձնացված եզրակացություններն ու դրանցից բխող  առաջարկությունները: Հետազոտության շրջանակներում խումբը վերհանել է ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող գործոնները, ուսումնասիրել ՀՀ մարզերի ՓՄՁ ոլորտի մարտահրավերները, զարգացման հնարավորությունները և հանդես եկել հիմնախնդիրների լուծմանը միտված գործնական առաջարկություններով, որոնք նախատեսվում է ներկայացնել համապատասխան նախարարությանը:

Ղեկավար Միքայել Մելքումյանը, ամփոփելով սեմինարը, վելուծեց տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումները և ՀՀ տնտեսության մարտահրավերները, ապա նշեց դրանց դիմակայելու եղանակներ: Ունկնդիրները ներգրավվեցին քննարկմանը:

Նշենք, որ ՀՀ նախարարությունների պատվիրած թեմաներով հետազոտությունները մեկնարկել են նախորդ տարի. հետազոտությունների միջանկյալ արդյունքները սեմինարների շրջանակներում 2015թ. արդեն ներկայացվել են, այս փուլում հստակեցվում է վերջնարդյունքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին