ՀՊՏՀ-ում կկայանան միջբուհական դասախոսական խաղեր

Դիտումների քանակ՝ 1331

Հունվարի 25-ին մեր համալսարանում կմեկնարկեն «ՀՊՏՀ դասախոսական խաղեր» միջբուհական մրցումները. այս մասին տեղեկացրեց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

«Խաղերը կազմակերպում է մեր համալսարանը, արդեն հրավեր ենք  ուղարկել հայաստանյան պետական 11 բուհերի, ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությունը և առողջ մրցակցություն: Անցկացվելու են առաջնություններ վոլեյբոլ, սեղանի թենիս, հրաձգություն մարզաձևերից»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Նշենք, որ ՀՊՏՀ-ում միջբուհական դասախոսական  մարզական խաղերի անցկացման  գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին