ՀՊՏՀ ասպիրանտը՝ «Մարմարե արծիվ» մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1473

Հունվարի 9-ին կայացած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի ձմեռային մրցափուլի եզրափակիչ խաղում հաղթանակ է տարել  ՀՊՏՀ ասպիրանտ Հարություն Արզումանյանի ղեկավարած  թիմը, իսկ Հարություն Արզումանյանն արժանացել է  «Մարմարե արծիվ» գիտակների բարձրագույն մրցանակին՝ ճանաչվելով լավագույն խաղացող:

Հավելենք, որ Հարություն Արզումանյանը նաև  ՀՊՏՀ գիտակների թիմի ավագն է:

Հաղթանակի առիթով մեր ասպիրանտը իր ֆեյսբուքում գրառել է, որ առաջիկայում պետք է խաղալ առավել մեծ պատասխանատվությամբ: Հարությունը  նշել է, որ հպարտանում է իր թիմակիցներով և մեծ պատիվ է նրանց հետ մեկ սեղանի շուրջ խաղալը:

Շնորհավորում ենք մեր ասպիրանտին, մաղթում անսպառ հաղթանակներ:

Ներկայացված հղումով կարող եք դիտել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի  եզրափակիչ խաղը՝ https://www.youtube.com/watch?v=6dO2f13UvM4&feature=youtu.be :

Լուսանկարները՝ Հ. Արզումանյանի ֆեյսբուքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին