Բարի աշխատանքային տարի. ՀՊՏՀ-ում մեկնարկել է քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1429

Այսօր 2016 թ. առաջին աշխատանքային օրն է:

Մեր համալսարանում մեկնարկել է քննաշրջանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը, հունվարի 8-ից սկսած՝ քննությունները կտևեն մինչև ընթացիկ ամսվա վերջ:

«Առկա բակալավրիատում քննությունները կընթանան 2 շաբաթ, առկա մագիստրատուրայում, հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում՝ 3 շաբաթ»,-ասաց Արմեն Կարախանյանը:

2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի քննաշրջանի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_4.pdf:

Ուսանողներին մաղթում ենք հաջող քննաշրջան, իսկ մեր գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքային տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին