ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը տոնել է 8-ամյակը

Դիտումների քանակ՝ 1355

Դեկտեմբերի 21-ին հանդիսավոր կերպով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը տոնել է  իր  հիմնադրման 8-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսական կազմը, ուսանողները: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:

Ողջույնի խոսքում տնօրեն Սոս Խաչիկյանը շնորհավորել է ներկաներին, ապա  շնորհակալություն հայտնել  ուսանողական խորհրդի անդամներին՝ ողջ տարում կազմակերպված միջոցառումների համար:

Ելույթ է ունեցել մասնաճյուղի ՈւԽ նախագահ Հայկ Հարությունյանը, ով երախտագիտություն է հայտնել  մասնաճյուղի հիմնադրման գործում իրենց ավանդը ներդրած բոլոր անձանց, այնուհետև ներկայացրել է ուսանողական խորհրդի 2015թ. հաշվետվությունը:

Միջոցառմանը  մրցանակներ են հանձնվել մասնաճյուղի ակտիվ ուսանողներին: 2014-2015 ուստարվա լավագույն նախաձեռնող ուսանողուհի է ճանաչվել ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսեցի  Քրիստինե Սամվելյանը, ամենաբարձր հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողուհու կոչմանն է արժանացել  զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցի  Արմինե Հարությունյանը, իսկ տարվա լավագույն ուսանողուհին  զբոսաշրջության կառավարում մասնագիտության  4-րդ կուրսեցի Մարիամ Գալստյանն է:

Շնորհավորում ենք Եղեգնաձորի մասնաճյուղին  8-ամյակի առիթով:

Լուսանկարները՝ մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին