16-րդ ուսանողական խաղերում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը չեմպիոն է դարձել

Դիտումների քանակ՝ 1264

Ֆուտզալի առաջնությամբ երեկ ավարտվել է  ՀՀ բուհերի ուսանողների  16-րդ հանրապետական մարզական խաղերը: ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը դարձել է առաջնության հաղթողը: Նշենք, որ 16-րդ խաղերի ծրագրով ֆուտզալի առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ գարնանային և աշնանային:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ թիմը ուսանողական հանրապետական խաղերում նվաճում է չեմպիոնական գավաթը:

«Հաղթողների հանդիսավոր պարգևատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 26-ին՝ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում ՀՊՏՀ-ՎՊՀ (Վանաձորի պետական համալսարան) խաղից առաջ»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ բարձրագույն  խմբի առաջնությունում, որն ամփոփվելու է գարնանը,  ՀՊՏՀ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր հավաքականը մինչև այժմ խաղացել է 5 խաղ և բոլոր խաղերում հաղթել է, իսկ ընդհանուր պետք է խաղա 18 խաղ:

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչն է Կարեն Միքայելյանը:

Այսպիսով ավարտվեցին 2015 թ. ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական խաղերը, որտեղ ՀՊՏՀ մարզիկները տարբեր մարզաձևերի առաջնություններում արձանագրեցին հաջողություն:

Շնորհավորում ենք մեր թիմին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայության հետ կապերի բաժին