Ամփոփվեցին մագիստրատուրայի գիտամանկավարժական փորձառության արդյունքները
22.12.2015
Դիտումների քանակ՝ 1320
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվեցին 2015-2016 ուսումնական տարվա առկա և հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտամանկավարժական փորձառության արդյունքները: Այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի օրակարգային միակ հարցը սա էր, որը զեկուցեցին դեկանները՝ ներկայացնելով գիտամանկավարժական փորձառությանը, ապա հաշվետվությունների պաշտպանությանը մասնակցած ուսանողների, նաև հեռացման ենթակա ուսանողների թվաքանակը, ընդհանուր արդյունքները:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները, ուսման վարձերի հավաքագրման ընթացքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին