ՀՊՏՀ-ում էին KPMG աուդիտորական ընկերության և IAB միջազգային ակադեմիայի ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1178

Մեր բուհի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում «KPMG Արմենիա» աուդիտորական ընկերության աուդիտի բաժնի ավագ մասնագետ (senior support specialist) Լուսինե Գրիգորյանի, IAB միջազգային ակադեմիայի միջազգային որակավորումների բաժնի համակարգող Սաթինե Հարությունյանի, նշված ակադեմիայի լեզուների կատարելագործման բաժնի նախագծերի համակարգող Վեներա Առաքելյանի  և ՀՊՏՀ ուսանողների հետ:

Հանդիպման առաջին մասում ելույթ ունեցավ Լուսինե Գրիգորյանը՝ ներկայացնելով իրենց ընկերության գործունեությունը, դասընթացները, ամառային դպրոցները և այլն: Բանախոսը ներկայացրեց իրենց ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, գործատուի հիմնական պահանջները, աշխատանքային պայմանները:

Հաջորդիվ Սաթինե Հարությունյանը ներկայացրեց Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA)  կողմից առաջարկվող միջազգային որակավորում ստանալու հետ կապված մանրամասներ:

Ուսանողները ներկաներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպման մասնակիցների հիմնական մասը  ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողներ էին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին