Մեր ուսանողը՝ աշխարհի չեմպիոն ու գավաթակիր
Նոյեմբերի 28-29-ը Մոսկվայում կայացած մաս-ռեստլինգ մարզաձևի աշխարհի առաջնության բացարձակ չեմպիոն և գավաթակիր է դարձել ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կարենը, աշխարհի գավաթակրի մրցապայքարում մոսկովյան մրցաշրջանը երրորդն էր, և այդ մրցամարտում նա գրավել է երրորդ հորիզոնականը: Երեք մրցափուլերի արդյունքում մեր ուսանող-մարզիկը զգալի առավելությամբ դարձել է առաջատար ու բարձր պահել հայրենիքի և, իհարկե, հարազատ համալսարանի պատիվը:
Շնորհավորում ենք Կարենին, մաղթում նորանոր նվաճումներ:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, մաս-ռեստլինգի աշխարհի առաջնության առաջին փուլը անցկացվել էր հուլիսի 2-5-ը Ղրղզստանում, երկրորդ փուլը՝ հոկտեմբերի 24-25-ը՝ Երևանում, «Միկա» մարզահամալիրում: Երևանյան մրցափուլում Կարենը դարձել էր հաղթող:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին