ՀՊՏՀ դոցենտ Թաթուլ Մկրտչյանի գիտական հոդվածները՝ միջազգային հրատարակություններում

Դիտումների քանակ՝ 1360

Մեր բուհի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Թաթուլ Մկրտչյանի համար տարին գիտահետազոտական գործունեության առումով արդյունավետ էր. նրա  գիտական հոդվածները տպագրվել են  միջազգային հանդեսներում, գիտական նյութերի  ժողովածուներում:

Մասնավորապես, «Պետության տնտեսական անվտանգության համակարգն ու նրա տարրերը» հոդվածը տեղ է գտել «Բանկային և բիզնես մենեջմենթ»  միջազգային կոնֆերանսի (BBM-2015)  (Պենանգ, Մալայզիա, սեպտեմբերի 25-26) նյութերի ժողովածուում,  «Տնտեսության կառուցվածքային դեֆորմացիաները որպես տնտեսական աճը զսպող գործոն»  հոդվածը  զետեղվել է «Բանկային, օրենսդրական,կրթական, հումանիտար ոլորտների 4-րդ միջազգային կոնֆերանս»-ի (ICBLEH-2015),  (Պատայա, Թաիլանդ, օգոստոսի 12-13)  նյութերի ժողովածուում, «ՀՀ պետական ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի տեմպերի վրա» հոդվածը տեղ է գտել Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր» (Вестник) գիտական հանդեսի 2015թ. հունիսի համարում, «Տնտեսական սուբյեկտների շահերը՝ տնտեսական անվտանգության համակարգում»  հոդվածը (համահեղինակությամբ)  տպագրվել է «Ռուսաստանի տնտեսության արդիականացում. ճյուղային և տարածքային ասպեկտներ»  միջազգային գիտաժողովի (մայիսի 26) նյութերի ժողովածուում: Հոդվածներին կարող եք ծանոթանալ նշված հղումներով՝ http://icehm.org/upload/3757ED915013.pdfhttp://www.rsue.ru/doc/vestnik/2(50)2015.pdf,

http://icehm.org/upload/3727ED815024.pdf, http://icehm.org/upload/3757ED915013.pdf :

Մեզ հետ զրույցում Թաթուլ Մկրտչյանն ասաց, որ վերոնշյալ  հոդվածներն  անցել են նախնական փորձաքննություն և ընտրվել են տպագրության համար մրցութային հիմունքներով:

«Հոդվածներն առնչվում են տնտեսական անվտանգության տարբեր հարցերի, ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ օրինակով և փորձ է արվել վերհանել տնտեսական անվտանգության համակարգի հիմնախնդիրները, բացահայտել սպառնալիքները, առաջարկվել են համապատասխան լուծումներ»,-նշեց դոցենտը և հավելեց, որ  դասախոսների, երիտասարդ գիտնականների  հետազոտությունների ներկայացումը միջազգային հարթակում անհրաժեշտ է:

«Դասախոսական  աշխատանքի կարևոր բաղկացուցիչը գիտահետազոտական գործունեությունն է: Ես կարևորում եմ նաև այդ գործունեության արդյունքը, մեր գիտական միտքը միջազգային հանրությանը ներկայացնելը: Անհրաժեշտ է մեր տնտեսական խնդիրների ուսումնասիրությունը, հարցերի լուծմանն ուղղված քննարկումները ներկայացնել միջազգային հարթակում»,-ասաց Թաթուլ Մկրտչյանը:

Դոցենտն աշխատում է նոր հոդվածների վրա, որոնք կտպագրվեն առաջիկայում:

Շնորհավորում ենք Թաթուլ Մկրտչյանին, մաղթում գիտական արգասաբեր աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին