ՀՊՏՀ ասպիրանտի վերլուծությունը տպագրվել է գերմանական “Lambert” հրատարակչության կողմից

Դիտումների քանակ՝ 1380

ՀՊՏՀ ասպիրանտ Ալբերտ Հայրապետյանի (մակրոէկոնոմիկա մասնագիտության 2-րդ կուրս) «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու քաղաքական գործոնները» խորագրով հետազոտությունը  մենագրության տեսքով լույս է ընծայվել գերմանական “Lambert”  ակադեմիական հրատարակչության կողմից:

Վերոնշյալ հետազոտության շրջանակներում մեր ասպիրանտը  կատարել է  ԵՏՄ-ին առնչվող  բոլոր փաստաթղթերի և պաշտոնատար անձանց  վերլուծություն,  կորելացիոն վերլուծություն, խոսույթի վերլուծություն, ինչպես նաև հարցազրույցներ է վարել ՀՀ Աժ պատգամավորների հետ:

«Հետազոտության հիմնական նպատակն է եղել բացահայտել, թե ինչ դեր ունեն անվտանգությունը և էներգետիկ կախվածությունը ԵՏՄ անդամակցության գործում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Ալբերտ Հայրապետյանը:

Մենագրության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով՝  https://www.lap-publishing.com/catalog/details/store/gb/book/978-3-659-33362-0/the-political-factors-behind-armenia-s-accession-to-the-eurasian-union?search=albert+hayrapetyan :

Շնորհավորում ենք մեր ասպիրանտին, մաղթում գիտական նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին