Լավագույն փաթեթավորումը էմոցիան է. ՀՊՏՀ ուսանողները հյուրընկալեցին PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանին
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ այսօր մարքեթինգային հաղորդակցություններ և մարքեթինգային հետազոտություններ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին հյուրընկալվեց Փիարի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:
«Քանի որ մեր դասաժամերն առնչվում են նաև հանրային հարաբերությունների կարգավորմանը, որոշեցի հանդես գալ նման նախաձեռնությամբ և ուսանողներին հնարավորություն տալ ունկնդրելու ոլորտի հայտնի մասնագետներից մեկին»,- նշեց Լիլիթ Դադայանը և համոզմունք հայտնեց, որ հանդիպումն օգտակար ու հետաքրքիր կլինի:
Կրթությամբ աստվածաբան Հայկ Կիրակոսյանը խոսեց կորպորատիվ փիարի, բրենդի, գովազդի, մարքեթինգի մասին, վկայակոչեց օրինակներ, անդրադարձավ ապրանքի փաթեթավորման գործում դրա որակի կարևորությանը՝ շեշտելով. «Ապրանքի լավագույն փաթեթավորումը էմոցիան է, այսինքն կհաջողի այն ապրանքը կամ ծառայությունը, որի փաթեթավորումը հուզականություն կփոխանցի»:
Դասախոսությունը համեմված էր համաշխարհային օրինակների ներկայացմամբ, հաջողված բրենդների պատմությամբ և փոքրիկ հանձնարարություններով: Հանդիպումն աշխուժացրեց ուսանողներին, ստիպեց մտածել և արտաբերել նոր գաղափարներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին