ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար

Դիտումների քանակ՝ 1238

Նոյեմբերի 29-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացել է  Հայաստանի ֆուտզալի առաջնության հերթական հանդիպումը. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հանդիպել է «Չարբախ» թիմին:

«Չարբախ»-«ՀՊՏՀ» խաղն ավարտվել է 2:5 հաշվով. մեր  հավաքականն արձանագրել է  հերթական հաղթանակը և վաստակած 9 միավորով այժմ միանձնյա գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, մրցող 2 թիմերն էլ նախորդ 2 հանդիպումներում տարած  հաղթանակներով վաստակած  6-ական միավորով կիսում էին մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզանականը:

Հավելենք, որ երեկ 2-ական գոլի հեղինակ են դարձել Անդրանիկ Կարապետյանն ու Հակոբ Դոքմանյանը, մեկ անգամ հակառակորդի  դարպասը նվաճել է Գոռ Սարգսյանը:

Մեր թիմին մաղթում ենք  գոլառատ  նոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին