Մեկնարկում են հեռակա բակալավրիատի 1-ին, 3-րդ, 5-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները

Դիտումների քանակ՝ 1103

2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի  1-ին, 3-րդ, 5-րդ կուրսերում այսօր մեկնարկում են ուսումնական պարապմունքները: Այսօրվանից սկսած՝ նշված կուրսերում դասերը կշարունակվեն 4 շաբաթ: Դասերը սկսվում են ժամը 14.00-ին:

Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի 2-րդ և 4-րդ կուրսերում ուսումնական պարապմունքները մեկնարկել էին սեպտեմբերի 21-ին:

Այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք սույն հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_4.pdf :

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին