«Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը». սեմինար ՀՊՏՀ-ում
Մեր համալսարանի մեծ դահլիճում այսօր կայացավ «Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը» խորագրով սեմինար, որը վարեց Ayvazyan & Partners բիզնեսի կառավարման ընկերության հիմնադիր, բիզնես թրեյներ Վահե Այվազյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աջակցությամբ:
Սեմինարը համախմբել էր մեծաթիվ ուսանողների, որոնք հիմնականում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետից էին: Մասնակցում էին նաև նշված ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց շարունակական և լրացուցիչ կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը, ներկայացրեց հյուրին, ապա խոսքը փոխանցեց նրան:
Վահե Այվազյանը, սկսելով բանախոսությունը, անդրադարձավ սեփական բիզնեսը հիմնելու առաջին իսկ պահերից հանդիպող դժվարություններին, գործարարին անհրաժեշտ բիզնես գիտելիքներին ու հմտություններին, մտածողությունը շաղկապեց բիզնեսի հաջողության հետ , խոսեց հարկային դաշտ- բիզնես փոխհարաբերությունների, բիզնեսում խնայողություններ կատարելու և այլնի մասին: Բիզնես թրեյները, կանգ առնելով բիզնեսի ղեկավարի անձնային որակների վրա, ընդգծեց աշխատասիրության կարևորությունը:
Սեմինարը ինտերակտիվ էր, նյութը մատուցվեց պատկերավոր օրինակներով, ծավալվեց ակտիվ հարցուպատասխան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին