«Էրասմուս+»-ի դիմորդների հերթական խումբը հանձնել է անգլերենի քննությունը

Դիտումների քանակ՝ 1520

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ «Էրասմուս+» ծրագրի դիմորդների հերթական խմբի համար Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցում այսօր կազմակերպվել է անգլերենի ստուգման 
քննություն: Այն ուսանողները, ովքեր հաջողությամբ կհանձնեն քննության գրավոր փուլը, ս.թ. նոյեմբերի 30-ին կմասնակցեն հարցազրույցի, որը կանցկացնի ՀՊՏՀ «Էրասմուս+» ծրագրի գործընկեր Ռումինիայի Universitatea Stefan Cel Mare Suceava համալսարանի ներկայացուցիչը: Կրթաթոշակային ծրագիրը հոգում է մասնակիցների բոլոր ծախսերը՝ հնարավորություն ընձեռելով ՀՊՏՀ ուսանողներին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանել եվրոպական բուհում, այնուհետև կրթությունը շարունակել մեր համալսարանում:

Ինչպես տեղեկացնում են արտաքին կապերի բաժնից՝ ՀՊՏՀ  մագիստրատուրայի առաջին կուրսի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են «Էրասմուս+» ծրագրով, կարող են իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել int.asue@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ փոխանակման մեկ այլ ծրագրի մասնակցելու նպատակով:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 4-ը:

Լուսանկարները՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին