Հայտնի են 2015թ. ՀՊՏՀ 10 լավագույն մարզիկները
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը, ամփոփելով 2015 թվականին ՀՊՏՀ մարզիկ-մարզուհիների գրանցած բարձր ցուցանիշները միջազգային և հանրապետական առաջնություններում, բուհական, միջբուհական տարբեր մրցաշարերում, հրապարակել է ՀՊՏՀ 10 լավագույն ուսանող մարզիկների անունները:
Եվ այսպես, 2015 թ. մեր բուհի լավագույն մարզիկներ են ճանաչվել.
1. Կարապետյան Անդրանիկ (ֆուտզալ) - ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ կուրս
2. Կարապետյան Էլմիրա (հրաձգություն) - ՀՀ մեծահասակների և ուսանողական մարզական խաղերի բազմակի չեմպիոն, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս
3. Տեր-Բալյան Վահան (բազկամարտ) - 2015թ. Մալայզիայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն, Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ՌԴ կրկնակի հաղթող, ՀՀ բազմակի չեմպիոն, ՌԴ սպորտի վարպետ, ֆինանսական ֆակուլտետ, 1-ին կուրս
4. Մարտիրոսյան Կարեն (մաս-ռեստլինգ) - 2015թ. աշխարհի գավաթի հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթի 2-րդ փուլի հաղթող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս
5. Դոքմանյան Հակոբ (ֆուտզալ) - ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, ՀՀ ուսանողական մարզական խաղերի բազմակի հաղթող, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս
6. Հովհաննիսյան Նարե (վոլեյբոլ)- Միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, ՀՀ առաջնությունների բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս
7. Մամիկոնյան Վլադիմիր (լող) - ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մասնակից, ՀՀ սպորտի վարպետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 3-րդ կուրս
8. Թովմասյան Հռիփսիմե (վոլեյբոլ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, հաշվապահական հաշվառում և աուդիտ, 2-րդ կուրս
9. Մկրտչյան Էդուարդ (շախմատ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, Համահայկական խաղերի չեմպիոն, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 2 կուրս
10. Բաղդադյան Արա (ֆուտզալ) - ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, ՀՀ ուսանողական մարզական խաղերի բազմակի հաղթող և լավագույն ռմբարկու, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 4-րդ կուրս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին